ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Կնճիռներ, հիվանդություններ
Երևի բոլորը գիտեն, որ եղունգներից կարելի է դատել մարդու հիվանդությունների մասին, բայց որ կնճիռները ևս հուշում են դրանց մասին, քչերն են տեղյակ:
Պարզվում է, որ հիվանդության մասին կարելի է կարդալ, ասենք, «ճակատագրով», ավելի պարզ` ճակատի կնճիռներով:
Ճակատի արտահայտված լայնակի կնճիռներն ասում են, որ մարդը գլխացավերից է տառապում: Միգրենի կամ անգարի սուր նոպաներ ունեցող մականց մոտ այդ գիծը շատ ավելի խորն է: Եթե գիծն ընդհատուն է, ապա դա վեգետատիվ նյարդային համակարգի խախտում է նշանակում:
Խորհուրդ. հաճախակի գլխացավերից տառապող մարդկանց խորհուրդ է տրվում թիկունքի ու ծոծրակի մկանները թուլացնող վարժություններ կատարել: Միգրենի ուժեղ նոպան հաճախ պայմանավորված է որոշակի սննդամթերքների հետ (ասենք` պանրի բորբոսասնկերի, ինչպիսին ռոքֆորն է, կամ էլ կարմիր գինու): Լավ կլինի օրագիր պահել` ընդունած սննդի մասին նշումներով: Դա կօգնի հասկանալու գլխացավի պատճառը:
Քթարմատի մոտ հորիզոնական կնճիռները խոսում են սրտի առիթմիայի մասին: Ինֆարկտ տարած հիվանդների մոտ այն հատկապես ընդգծված է:
Խորհուրդ. հետևեք, որ սնունդը յուղոտ չլինի, նախապատվությունը տվեք բանջարեղենին: Հիշեք. նիկոտինը ձեր չարագույն թշնամին է: Մաքուր օդն ու մարզումները կարևորագույն օրգանը` գլուխը, կպահեն աշխատունակ վիճակում ու կկանխեն անոթների վնասումը:
Եթե ժպիտի ժամանակ աչքերի շուրջն առաջացող կնճիռները տեսանելի են անգամ դեմքի լուրջ արտահայտության դեպքում, ապա դա նշանակում է, որ միզապարկի խնդիր կա:
Խորհուրդ. փորձեք օրական առնվազն 3 լ հեղուկ ընդունել: Հատկապես օգտակար են խոտաբույսերով թեյն ու հանքային ջուրը: Մի մրսեք: Ոտքերը հատկապես տաք պահեք:
Քիթ-շրթունքային խոր կնճիռները վկայում են այն մասին, որ հիվանդը տառապում է այրոցքով ու ստամոքսի փքվածությամբ: Եթե այդ ծալքերը ձգվում-հասնում են բերանի անկյուններին, ապա դա նշանակում է, որ ստամոքսի խոցի կամ էլ գաստրիտի զարգացման վտանգ կա:
Խորհուրդ. խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից: Հետևեք ոչ յուղալի սննդակարգին: Հրաժարվեք ծխելուց ու կոֆեինի կիրառումից:
Քթի ու վերին շուրթի միջև հորզոնական կնճիռներն առաջանում են նյութափոխանակության խանգարման ժամանակ: Օրգանիզմը թունավորում են մարսողության ընթացքում չքայքայված նյութերը, նիկոտինն ու պեստիցիդները:Հավանական հետևանքներից է մարսողության խանգարումը, նույնիսկ` շաքարային դիաբետը:
Խորհուրդ. տարեկան երկու անգամ կարելի է խարամներից ազատվելու շաբաթ կազմակերպել, որի ժամանակ հարկավոր է շատ հեղուկ ընդունել (թեյ, բանջարեղենային եփուկներ) և սնվել միմիայն խաշած, անալի բրնձով:
Կարդացեք նաև
CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...
Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...
Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...
Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...
Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...
Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...
Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...
Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...
Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն